Երկրաշարժը Թուրքիայի համար կարող է 84 միլիարդ դոլար արժենալ

1 Min Read

Վերջին մեկ դարում Թուրքիայում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժի թողած ավերածությունները, ըստ վերլուծաբանների, կարող են Անկարայի համար մինչև 84,1 միլիարդ դոլար արժենալ։ Հայտնում է Bloomberg-ը։

Մինչդեռ թուրքական կառավարության ներկայացուցիչը նշել է, որ այդ թիվը կազմում է մոտ 50 միլիարդ դոլար:

Թուրքիայի ձեռներեցության և բիզնեսի համադաշնության կողմից հանգստյան օրերին հրապարակված զեկույցում վնասի արժեքը գնահատվում է 84,1 միլիարդ դոլար՝

  • 70,8 միլիարդ դոլար հազարավոր տների վերանորոգում,
  • 10,4 միլիարդ դոլար՝ ազգային եկամտի կորուստ,
  • 2,9 միլիարդ դոլար՝ կորցրած աշխատանքային օրեր:

Ըստ զեկույցի՝ հիմնական ծախսերը կկատարվեն բնակարանների, էլեկտրահաղորդման գծերի և ենթակառուցվածքների վերակառուցման և հարյուր հազարավոր անօթևան մարդկանց կարճ, միջին և երկարաժամկետ բնակարանային կարիքների բավարարման համար:

Անցած երկուշաբթի օրը տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը Թուրքիայում և Սիրիայում մոտ 36 հազար է:

Կառավարությունը 2022-ին կանխատեսում էր 5 տոկոս, իսկ մինչ երկրաշարժը 2023-ին ենթադրվում էր 5,5 տոկոս աճ։

Թուրքիայում այս ամառ պետք է անցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք Էրդողանի համար ամենամեծ մարտահրավերն են իշխանության երկու տասնամյակների ընթացքում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով