ՀՀ տնտեսությունը թևակոխում է նոր 2023 թ․։ Արդյո՞ք հնարավոր կլինի նախորդ տարվա արձանագրած աճերը պահպանել այս տարի, բարդ է ասել, քանի որ լարված իրավիճակը շարունակվում է պահպանվել թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Մինչ կունենանք նոր վիճակագրական տվյալներ իրավիճակն ամբողջական վերլուծելու համար, ներկայացնենք արդեն իսկ հրապարակված հունվար ամսվա գնաճի մակարդակին վերաբերող վիճակագրությունը։
Մասնավորապես, դիտարկենք 2023 թ․-ի հունվարի գների մակարդակի փոփոխությունը 2022 թ․-ի նույն ամսվա և 2022 թ․-ի դեկտեմբերի նկատմամբ.

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թ․-ի հունվարին, 2022 թ․-ի նույն ամսվա համեմատ, գներն աճել են 8,1 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1,4 %-ով։
Ուսումնասիրենք գների մակարդակի փոփոխությունը 2023 թ․-ի հունվարին` 2022 թ․-ի հունվարի և 2022 թ․-ի դեկտեմբերի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.

Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2023 թ․-ի հունվարին, 2022 թ․-ի նույն ամսվա համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 9,4 %, իսկ 2022 թ․-ի դեկտեմբերի համեմատ՝ 3,3 %։
2023 թ․-ի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա, համեմատ գնաճը տնային գործունեության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում կազմել է 13.2 %, իսկ 2022 թ․-ի դեկտեմբերի համեմատ՝ 0,6 %։
Գների մակարդակը՝ 2022թ․-ի դեկտեմբերին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2023 թ․-ի հունվարին, 2022 թ․-ի հունվարի համեմատ, գների զգալի աճ է առկա հանգստի և մշակույթի մասով՝ 11.9 %։ Միևնույն ժամանակ նկատենք, որ հանգստի և մշակույթի ոլորտում գների աճը 2023 թ․-ի հունվարին, 2022 թ․-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 1,3 %։
Նկատելի է գնաճը ռեստորանների և հյուրանոցների ոլորտում. 2023 թ․-ի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գներն աճել են 9.6 %-ով, իսկ 2022 թ․-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.8 %-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում