ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթը կարող է ներառել չորս ռուսական բանկ և մոտ 130 ֆիզիկական ու իրավաբանական անձ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով պաշտոնյաներին և դիվանագետներին, ովքեր մասնակցել են Եվրահանձնաժողովի նախագահի գրասենյակի ղեկավար Բյորն Զայբերտի հետ հանդիպումներին։
Հրատարակության զրուցակիցների կարծիքով՝ նոր սահմանափակումները կանդրադառնան, մասնավորապես, Ռուսաստանի խոշորագույն մասնավոր վարկային կազմակերպության՝ Alfa-Bank-ի վրա։ Սակայն, ըստ Bloomberg-ի աղբյուրների, որոշ երկրներ դեմ են բանկերի դեմ նոր պատժամիջոցներին։ Փաթեթը կարող է ներառել նաև ռուսների մուտքի ամբողջական արգելք ԵՄ ենթակառուցվածքային կարևոր ընկերությունների տնօրենների խորհուրդներ, ինչպիսիք են էլեկտրացանցերը կամ գազ մատակարարողները, գրում է Politico-ն։
Ըստ Politico-ի՝ Լեհաստանը, Բալթյան երկրները, Գերմանիան, Ֆրանսիան և այլ երկրներ առաջարկել են սահմանափակումները տարածել ևս 130 ընկերության և անհատի վրա։ Այս ցանկում ներառված են ռուս հրամանատարներ, Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքներում նշանակված պաշտոնյաներ, ռուսական պետական ԶԼՄ-ների աշխատակիցներ, այդ թվում՝ RT, ընկերություններ և անհատներ, որոնք մոտ են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը, ինչպես նաև այլ երկրների կազմակերպություններ, օրինակ ՝ Մալիում և Իրանում, որոնց Արևմուտքը կասկածում է Ռուսաստանին զենք մատակարարելու մեջ։
Տասներորդ փաթեթը կարող է ներառել նաև ռուսական կաուչուկի և բիտումի ներմուծման և Ռուսաստան եվրոպական բեռնատարների ու շինարարական տեխնիկայի արտահանման ամբողջական արգելք։ Փաթեթը ներառում է նաև արտահանման լրացուցիչ արգելքներ էլեկտրոնային բաղադրիչների համար, որոնք կարող են օգտագործվել զենք պատրաստելու համար, գրում է Politico-ն։ Արդյո՞ք սահմանափակումները կտարածվեն ռուսական ադամանդների վրա, դեռ պարզ չէ, ասել են աղբյուրները։ Bloomberg-ի տվյալներով՝ ԵՄ-ն կարող է նաև սահմանափակել ընկերությունների՝ հիմնական արտահանման ապրանքներն ու տեխնոլոգիաները երրորդ երկրներին վաճառելու հնարավորությունը, որոնք այնուհետև դրանք Ռուսաստան են մատակարարում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում