Հոնկոնգի իշխանություններն անվճար ավիատոմսեր կբաժանեն

1 Min Read

Հոնկոնգի կառավարությունը կես միլիոն անվճար ավիատոմս կբաժանի ամբողջ աշխարհից ճանապարհորդներին գրավելու համար, գրում է Complex-ը:

Հոնկոնգի զբոսաշրջության խորհուրդը գլոբալ գովազդային արշավ է սկսել՝ հայտարարելով զբոսաշրջիկներին և տեղացիներին 500,000 անվճար ավիատոմս բաժանելու պլանների մասին: Տոմսերը կտրամադրվեն վեց ամսվա ընթացքում։ Բոլոր թռիչքները դեպի քաղաք կիրականացնեն երեք ավիաընկերություններ՝ Cathay Pacific, HK Express և Hong Kong Airlines:

«Հոնկոնգը կրկին հայտնվել է քարտեզի վրա ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար՝ առաջարկելով ավելի լայն հնարավորություններ, քան երբևէ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հոնկոնգի օդանավակայանի տնօրենն ասել է, որ ակնկալում է, որ ծրագիրը քաղաք կբերի ավելի քան 1,5 միլիոն զբոսաշրջիկի: Բացի այդ, տղամարդը բացատրել է, թե ինչպես կարելի է անվճար տոմսեր ձեռք բերել, նշելով, որ հնարավոր տարբերակներից մեկն է մասնակցությունը լայնածավալ խաղարկություններին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով