Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը նվիրված քննարկում է տեղի ունեցել

1 Min Read

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով։

Հանդիպման ընթացքում գույքագրվել են ներկաների կողմից բարձրացված խնդիրները, որոնք մասնավորապես վերաբերում էին օրենսդրական կարգավորումներին և հարկային ոլորտի բարեփոխումներին։

Մտքերի փոխանակման ընթացքում քննարկվել են նաև հավասար մրցակցային պայմանների ապահովման կարևորությանը, առևտրի և ծառայությունների, վարչական իրավախախտումների, ընդերքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։ Բոլոր բարձրացված հարցերը կհավաքագրվեն և հանգամանորեն կուսումնասիրվեն ոլորտի լիազոր մարմինների հետ համատեղ։

Կիսվեք այս հոդվածով