Անանուն մի մարդ մտել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատուն և 30 միլիոն դոլար նվիրաբերել երկրաշարժից տուժածներին օգնելու համար:
Anadolu գործակալությունը՝ Թուրքիայի պետական լրատվամիջոցներից մեկը, հաստատել է լուրը: Ավելի վաղ այդ մասին թվիթերյան իր էջում գրառում էր կատարել Պակիստանի վարչապետը, ով նշել է, որ բարեգործը պակիստանցի է:
Amazon AMZN ընկերությունը նույնպես նվիրատվություն է արել աղետի հետևանքով տուժածներին: Այն 500,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական նվիրատվություն է ուղարկում խմբերին, ներառյալ Պարենի համաշխարհային ծրագրին, Save the Children-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, Կարմիր մահիկին, AKUT որոնողական և փրկարարական ասոցիացիան և AHBAP հիմնադրամներին:
Amazon-ի գնորդները կարող են նաև նվիրատվություն կատարել Amazon-ի Türkiye խանութի նոր նվիրատվությունների էջի միջոցով:
IKEA-ն մոտավորապես 10,7 միլիոն դոլարի նվիրատվություն է ուղարկում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպությանը, որը նախատեսված է նաև երկրաշարժից տուժածներին օգնելու համար:
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժն արդեն խլել է ավելի քան 33,000 կյանք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում