Ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Լեբրոնը ավելացրել է ձեռքբերումների իր երկար ցուցակը, երբ վաստակել է 38 միավոր Los Angeles Lakers-ի դեմ խաղում՝ գերազանցելով Քարիմ Աբդուլ-Ջաբարի ռեկորդը: Բացի այդ նա ընդգրկվել է միլիարդատերի ցուցակում։ Հայտնում է Bloomberg-ը։
38-ամյա Ջեյմսի կարողությունը գնահատվում է 1,1 միլիարդ դոլար: Նրա կարողությունը գոյանում է NBA (The National Basketball Association լիգա)-ի աշխատավարձից՝ վերջին սեզոններին տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ վաստակելու շնորհիվ, ինչպես նաև հովանավորություններից, ներդրումներից և սպառողական ապրանքների և զվարճանքի իր սեփական բիզնեսից՝ SpringHill. Co.-ից։
SpringHill-ը վերջերս գնահատվել է մոտ 725 միլիոն դոլար այն բանից հետո, երբ Ջեյմսը և բիզնես գործընկեր Մավերիկ Քարթերը վաճառեցին բաժնետոմսեր մի խումբ ներդրողների՝ ներառյալ Nike Inc-ին։ Nik-ի հետ Ջեյմսը դեռ 2015-ի վերջին կնքել է հովանավորության գործարք: Ակնկալվում է, որ գործարքը Ջեյմսին կբերի 1 միլիարդ դոլար իր կյանքի ընթացքում:
Ջեյմսը համագործակցել է նաև տարբեր ընկերությունների հետ և հաջող ներդրումներ կատարել։
Բասկետբոլիստն ասել է, որ իր նպատակն է շարունակել խաղալ NBA-ում այնքան երկար, որ կորտում լինի որդու՝ Բրոննիի հետ: Նրանք կլինեն առաջին հայր-որդի զույգը, որը միասին կխաղա NBA-ի խաղում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում