ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհների հատկացման մրցույթ

1 Min Read
🌐ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհների հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ միջոցառման համար`
🗺️ Միջազգային միջոցառումների կազմակերպում (Ծածկագիր՝ 9/2-23zb):
📌 Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
🖇️ Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով, որը տեղադրված է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգում։
🖇️ Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 32-րդ օրը ժամը 17։00-ն:
📌 Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 32-րդ օրը ժամը 17։30-ին։
📱 Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 011597157 հեռախոսահամարով:
Share This Article