ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը 2022թ.-ին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսությունում 2022թ․-ին իրավիճակը եղել է հետևյալը․

Աղյուսակ 1. ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների մակարդակը 2022թ․-ին

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2022թ․-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2,683,554 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 541,110 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,021,367 մլն դրամ։  2022թ․-ին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 4,370,287 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 2,575,791 մլն դրամ արդյունք:

2022թ․-ին ՀՀ-ում արտադրվել է 8,908 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը 2022թ․-ին կազմել է 235,576 դրամ։ Արտահանման և ներմուծման ծավալները կազմել են համապատասխանաբար 5,360 և 8,769 մլն ԱՄՆ դոլար։

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2022թ․-ին արձանագրած արդյունքները համեմատության մեջ դրվեն 2021թ․-ին արձանագրված մակարդակների հետ․

Աղյուսակ 2. ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մակարդակների փոփոխությունը 2022թ․-ին 2021թ․–ի համեմատ

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022թ․-ին 2021թ․-ի համեմատ ՏԱՑ-ի աճը կազմել է 14,2%։ 2022թ․-ին նախորդ տարվա համեմատ բոլոր ցուցանիշների մասով արձանագրվել են աճեր։


ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


Ամենափոքր աճը դիտվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալների մասով։ Վերջինս աճել է 0,4%-ով։

Ամենամեծ աճը դիտվել է արտահանման ծավալների մասով։ Վերջինս 2022թ․-ին 2021թ․-ի համեմատ աճել է մոտ 78 %-ով։

Ներմուծման ծավալները 2022թ․-ին նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 63.5%-ով։ 2022թ․-ին նախորդ տարվա համեմատ ծառայությունների ծավալներն աճել են մոտ 28%-ով։ 2022թ․-ին 2021թ․-ի համեմատ գների աճը կազմել է 8,6%։

Միջին ամսական անվանական աշխատավարձերի աճը 2022թ․-ին 2021թ․-ի համեմատ կազմել է 15.5%։

Կիսվեք այս հոդվածով