Tesla Inc-ի Model Y-ի և Model 3-ի էլեկտրական մեքենաներն դարձել են 2022թ․-ի ամենավաճառվող մեքենաները Կալիֆորնիայում՝ առաջ անցնելով Toyota Motor Corp-ի RAV4-ին և Camry-ին: Գրում է Bloomberg-ը։
Առաջին անգամ Tesla-ն գլխավորել է տարեկան վաճառքի ցուցակը Կալիֆորնիայում՝ ԱՄՆ-ի ամենամեծ ավտոշուկայում, որտեղ յուրաքանչյուր հինգերորդ մեքենան էլեկտրական է:
Այտեղ Tesla-ն նախորդ տարվա ընթացքում վաճառել է 87,257 Model Y էլեկտրական մեքենա և 78,934 Model 3 էլեկտրական սեդան, մինչդեռ Toyota-ն վաճառել է 59,794 միավոր RAV4 ամենագնաց և 55,967 Camry սեդան:
2021 թվականին Camry-ն ամենավաճառվողն էր Կալիֆորնիայում, որին հաջորդում էին Model Y-ը, Honda Civic-ը և RAV4-ը և Model 3-ը:
Tesla-ի բաժնետոմսերը կրկնապատկվել են
Toyota-ն 2022 թվականին պահպանել է իր առաջատար դիրքը տրանսպորտային միջոցների ապրանքանիշերի համար՝ 17,3% շուկայական մասնաբաժնով, որին հաջորդում է Tesla-ն՝ 11,2% բաժնեմասով:
Կալիֆորնիայում Tesla ավտոմեքենաների պահանջարկը շատ ավելի մեծ է, քան ազգային միջինը, որը կազմում է ապրանքանիշի շուկայական մասնաբաժնի ընդամենը 3,5%-ը:
Անցյալ տարի զրոյական արտանետումներով մեքենաները կազմել են Կալիֆոռնիայում վաճառված բոլոր մեքենաների 19%-ը, ինչը կազմում է ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների՝ ներառյալ հիբրիդային մեքենաների վաճառքի 40%-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում