Երկրաշարժերը կանխատեսել հնարավոր չէ

1 Min Read

Փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը պատճառ է դարձել մեծ ավերածությունների: Մահացածների թվաքանակը անցել է 10 հազարը, իսկ վիրավորների թվաքանակը՝ 50 հազարը:

Բոլորն այժմ մտածում են, արդյոք հնարավոր էր կանխատեսել այս ավերիչ երկրաշարժը և նախապատրաստվել դրան: Նույնիսկ ասում են, որ Նիդերլանդացի մի գիտնական կարողացել էր կանխատեսել երկրաշարժը դրանից 3 օր առաջ: Սակայն, նույնիսկ ներկայիս բարձր տեխնոլոգիական հնարավորություններով մարդկությունը չի կարողանում առավել ճշգրիտ կանխատեսել երկրաշարժի օրը և վայրը:

Պատմության մեջ ամենաավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1556 թ․-ին Չինաստանի Շենսի նահանգում: Երկրաշարժը տարածվել է կենտրոնից 500 կմ շրջակայքով: Դրա արդյունքում առաջացել են խորը ճեղքեր, ավիրվել են հազարավոր տներ, իսկ մարդկային կորուստները մոտավորապես կազմել են 830,000 մարդ: Երկրաշարժերի պակասուրդը դիտվում է Ավստրալիայում: Նույնիսկ այստեղ հարևան տարածքներում տեղի ունեցող երկրաշարժերի արձագանքը զգացվում է, սակայն շատ հազվագյուտ դեպքերում:

ԱՄՆ-ում  գործում է երկրաշարժերի նախազգուշացման համակարգ, որին անվանում են Shakealert: Այս համակարգն աշխատում է Կալիֆորնիայի, Oրեգոնի և Վաշինգտոնի նահանգներում և ներդրվելու է մյուս նահանգներում: Համակարգը հաղորդագրություն է ուղարկում օգտատերերին՝ նշելով, որ մոտ ժամանակում լինելու է երկրաշարժ: Այս հաղորդագրությունից հետո մարդիկ հնարավորություն են ունենում ժամանակին արձագանքել իրավիճակին: 

Share This Article
Թողնել մեկնաբանություն