Այս օրերին աշխարհը մի կողմ է թողել ռուս-ուկրաինական հակամարտությունը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է Թուրքիայում և Սիրիայում արձանագրված երկրաշարժի վրա։
Իրավիճակն իսկապես բարդանում է. բազմաթիվ շինություններ են ավերվել, կան մարդկային զգալի կորուստներ։ Այս ճնշված իրավիճակում Թուրքիային և Սիրիային օգնության ձեռք են մեկնել բազմաթիվ երկրներ, այդ թվում և` Հայաստանը։
Հայաստանը Թուրքիա է ուղարկել փրկարարներ, իսկ Սիրիա՝ նաև սննդամթերք և դեղորայք։ Նշենք, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ Խորհրդային Միությունը, և, մասնավորապես, Հայաստանն օգնություն է ստացել 113 երկրից։
Նկատենք, որ մարդասիրական օգնություն տրամադրվում է ոչ միայն աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ, այլ նաև խաղաղ պայմաններում։ Մասնավորապես, 2022 թ.-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալները 2021 թ․-ի համեմատ աճել է մոտ 2 անգամ՝ կազմելով 86,428 հազ․ դոլար։
Մարդասիրական օգնությունը Հայաստան է ուղղարկվել տարբեր երկրների կողմից.
Նկատենք, որ ԱՊՀ երկրներից զգալի է ՌԴ կողմից տրվող մարդասիրական օգնությունը։ Վերջինիս մասնաբաժինը, սակայն, կազմում է ընդամենը 0,3 %: Ռուսաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն աճել են մոտ 4 անգամ։ Հայաստանին զգալի մարդասիրական օգնություն են տրամադրում ԵՄ երկրները։ Այստեղ հարկավոր է հիշատակել Իսպանիային, որի մասնաբաժինը կազմել է 16,6 %: Մեծ մասնաբաժին ունի ԱՄՆ-ն՝ մոտ 31 %. վերջինիս ծավալները 2022 թ․-ի հունվար-դեկտեմբերին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 3 անգամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում