Բելգիական Solidaris առողջության ապահովագրական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենաաղքատ բելգիացիների 26,7 %-ը կմահանա մինչև 67 տարեկան դառնալը, հայտնում է The Brussels Times-ը:
Բելգիայի դաշնային կառավարության որոշմամբ 2030 թվականից երկրում կենսաթոշակային տարիքը կդառնա 67 տարեկան՝ 65-ի փոխարեն։ Կառավարությունն այս որոշումը պատճառաբանում է նրանով, որ երկրում կյանքի տևողությունը երկար է։
Վերջին տվյալներով, Բելգիայում կյանքի միջին տևողությունը կազմում է 81,8 տարի, ինչը բարձր է եվրոպական միջինից՝ 80,4 տարի: Այնուամենայնիվ, ուսումնասիրության մեջ նշվում է, որ կառավարությունն այս որոշումը կայացնելիս հաշվի չի առել հարստության անհավասարությունը, ինչը էական ազդեցություն ունի կյանքի տևողության վրա։
Զանգվածային ցույցեր կենսաթոշակային բարեփոխումների դեմ
Ընկերությունը կոչ է արել իշխանություններին չեղարկել կենսաթոշակային բարեփոխումները և փոխարինել դրանք ավելի ծանր պայմաններում աշխատող մարդկանց վաղաժամկետ կենսաթոշակի թույլտվությամբ։ Ապահովագրական փորձագետների կարծիքով՝ սա միակ լուծումն է, որը թույլ է տալիս խուսափել «թոշակներից ֆինանսական բեռը հաշմանդամության նպաստների վրա տեղափոխելուց»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում սկսվել է երրորդ բողոքի ցույցը՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում