Microsoft-ը հավասարվել է Apple-ին

1 Min Read

Microsoft Corp-ի բաժնետոմսերի աճի արդյունքում ծրագրային ապահովման հսկայի շուկայական արժեքը մոտ 6 ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցեց 2 տրիլիոն դոլարը: Գրում է Bloomberg-ը։

Չորեքշաբթի օրը Microsoft-ի բաժնետոմսերն աճել են 3,4%-ով՝ հասնելով 276,76 դոլարի: Այսպես այն հավասարվում է Apple Inc-ին՝ որպես 2 տրիլիոն դոլարից ավելի շուկայական կապիտալիզացիա ունեցող  երկրորդ ընկերություն: Սա օգոստոսից ի վեր առաջին դեպքն է, երբ ընկերությունը գերազանցում է այս մակարդակը:

Apple-ի շուկայական արժեքը կազմում է մոտ 2,44 տրիլիոն դոլար։


Microsoft-ը ներկայացրել է Bing որոնման համակարգը


Բաժնետոմսերի վերջին աճը տեղի է ունեցել ներդրողների լայնածավալ հետաքրքրության ֆոնին` պայմանավորված արհեստական ​​ինտելեկտով:

Անցյալ ամիս Microsoft-ը հայտարարեց OpenAI-ում ներդրումների ավելացման մասին, որը հայտնի չաթբոտի սեփականատերն է:

 

Կիսվեք այս հոդվածով