ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին կտեղաբաշխվեն 2027 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաև կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով`
6 ամիս` 8.5%,
12 ամիս` 9.0%,
24 ամիս` 9.2%
36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով:
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
Ամիրյան 23/1,
Տիգրան Մեծի 24,
Կոմիտաս 49
Զանգահարել կարող եք 011 910 422 և 011 910 416 հեռախոսահամարներով:
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում