Մեծ Բրիտանիան ցանկանում է սահմանափակել Microsoft-ի խոշոր գործարքը

1 Min Read

Բրիտանական հակամենաշնորհային ծառայությունը (CMA) Microsoft-ի և Activision Blizzard-ի միաձուլման գործարքը «վնասակար» է համարել երկրի շուկայում մրցակցության համար։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով CMA-ի հետաքննության նախնական արդյունքներին։

Կարգավորիչը կարծում է, որ Microsoft-ի կողմից Activision Blizzard-ի ձեռքբերումը 69 միլիարդ դոլարով, կարող է հանգեցնել խաղերի գների բարձրացման, տեսականու նեղացման և նորարարությունների թվի նվազման: Միաձուլումը կարող է նաև ամրապնդել Microsoft-ի դիրքերը ամպային շուկայում՝ Xbox Game Pass-ում Activision Blizzard-ի շահութաբեր Call of Duty արտոնագրի ավելացմամբ: Բացի այդ, կարգավորիչը մտավախություն ունի, որ ժամանակի ընթացքում Microsoft-ը կոմերցիոն առումով շահավետ կհամարի Activision Blizzard խաղերը Xbox-ի համար բացառիկ դարձնելը կամ PlayStation-ի համար «էականորեն ավելի վատ պայմաններով» հասանելի դարձնելը:

CMA-ում համաձայն են հավանություն տալ Microsoft-ի գործարքին, բայց միայն այն դեպքում, եթե ամերիկյան ՏՏ հսկան մի շարք պայմաններ կատարի: Ըստ CNBC-ի՝ CMA-ը Microsoft-ին առաջարկել է Call of Duty-ին թողնել մեկ այլ ընկերության վերահսկողության տակ, ամբողջությամբ հրաժարվել Activision սեգմենտից Activision Blizzard-ում, անմիջապես վաճառել Activision Blizzard-ը կամ ընդհանրապես հրաժարվել գործարքից:

CMA-ի բոլոր առաջարկները ներկայացվել են Microsoft-ին և Activision Blizzard-ին: Գործարքի կողմերը պետք է պատասխանեն մինչև 2023 թվականի փետրվարի 22-ը։ Բրիտանական կարգավորիչի որոշումը կհրապարակվի ապրիլի 26-ին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով