«Կառուցում ենք տնտեսություն, որտեղ ոչ մեկ չի մոռացվում». Ջո Բայդենի ուղերձը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

2024 թ․-ին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները փորձում են գրավել ընտրողներին` իրար մեղադրելով տարբեր ոլորտներում ծագած խնդիրների մեջ։ Այս առումով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթն ԱՄՆ կոնգրեսում բացառություն չէ։ Նախագահը հերթական անգամ ներկայացրեց երկրում առկա դրությունը և ապագա անելիքները։ Առաջին հերթին ելույթում Բայդենն անդրադարձ կատարեց գնաճին։

Նկատենք, որ այս հարցը ներամերիկյան իրականությունում կարևոր նշանակություն ունի․ 

Գծապատկեր 1․ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ելույթի այն հատվածը, որը վերաբերում է գնաճին

Ջո Բայդենը Կոնգրեսին հայտնում է, որ գնաճը գլոբալ խնդիր է, որի ռեկորդային աճերի հիմնական պատասխանատուն թագավարակը և ՌԴ նախագահ Պուտինն են։ Մյուս կողմից նախագահ Բայդենը նշում է, որ վառելիքի և պարենի գներն ԱՄն-ում շարունակ նվազում են, և դրա հիմնական պատճառը կառավարության արդյունավետ քաղաքականությունն է։

Ջո Բայդենի ելույթի հաջորդ կարևոր հատվածը վերաբերում էր բիզնեսին. 

Գծապատկեր 2. ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ելույթի այն հատվածը, որը վերաբերում է բիզնեսին

Բայդենն իր ելույթում նշում է, որ բիզնեսն ԱՄՆ-ում բավականին դրական է զարգանում։ Ըստ նրա՝ իր կառավարման ժամանակահատվածում 10 միլիոն ամերիկացի բիզնես է հիմնել։ Ջո Բայդենը փաստում է, որ ԱՄՆ-ում գործող հարկային համակարգն արդար չէ։ Երկրի հարուստները և խոշոր կորպորացիաները պետք է վճարեն հարկերի առավել ազնիվ մասնաբաժին։ Նախագահի պնդմամբ իր իշխանության օրոք ընդունվել են օրենքներ, որոնք կանխել են որոշ բիզնեսների գիշատիչ գործողությունները։ Եվ այս ամենի արդյունքում շահել են սովորական ամերիկացիները։

Ելույթում ԱՄՆ նախագահը մեծ ուշադրություն դարձրեց գործազրկության հիմնախնդրին. 

Գծապատկեր 3․ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ելույթի այն հատվածը, որը վերաբերում է գործազրկության մակարդակին

ԱՄՆ-ի նախագահի պնդմամբ` ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասել է 3,4 %-ի, որը ռեկորդային ցուցանիշ է վերջին 50 տարվա մեջ։ Նախագահի հավաստմամբ` ստեղծվել է ռեկորդային 12 մլն աշխատատեղ։ 

Ջո Բայդենն իր ելույթի մի որոշ հատվածում անդրադարձ է կատարում Չինաստանին։ Նախագահի կարծիքով ամերիկացիները հակված են Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Սակայն մյուս կողմից ԱՄՆ-ն ունի բոլոր ռեսուրսները` մրցակցելու Չինաստանի և աշխարհի ցանկացած երկրի հետ։ Ինչպես յուրաքանչյուր ԱՄՆ  նախագահ, այնպես է Բայդենը չէր կարող չհիշատակել ԱՄՆ-ի բացառիկությունն աշխարհում։ Մասնավորապես, Ջո Բայդենը նշում է, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը դուրս է գալիս ցանկացած ճգնաժամից ավելի ուժեղացած։ Նախագահը  հավաստիացնում է, որ իրենք կառուցում են տնտեսություն, որտեղ ոչ մեկ չի մոռացվում։

Share This Article
1 Comment