ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ 2018 Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Մակրոտնտեսական մյուս ցուցանիշներին զուգահեռ` արտաքին պետական պարտքի հիմնահարցը շարունակում է մնալ ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ մասնագետների ուշադրության կենտրոնում: Երկիրը, որն ունի մոտ 6 մլրդ դոլարի արտաքին պարտք, պետք է յուրաքանչյուր լուման ծախսի արդյունավետ և նպատակային: Այս պայմաններում կառավարության նոր ծրագրում խիստ մակերեսորեն անդրադարձ կատարելով արտաքին պարտքին՝ հույս են հայտնում, որ այն աստիճանաբար կմարվի: Սակայն, կյանքն ընթանում է առաջ, իսկ երկրում ստեղծված սոցիալական ծանր պայմանները շարունակում են անհանգստացնել մեր քաղաքացիներին՝ նպաստելով արտագաղթին:

2018 թ.-ին արտաքին պետական պարտքը դրամային արտահայտությամբ ունեցել է  հետևյալ դինամիկան.

Գծապատկեր 1. Արտաքին պետական պարտքի դինամիկան 2017 թ.-ի դեկտեմբերի և 2018 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վերջի դրությամբ` դրամային արտահայտությամբ

Համաձայն ԱՎԾ տվյալների՝ 2018 թ.-ի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին անկում ունենալուց հետո նկատում ենք արտաքին պարտքի կտրուկ աճ դեկտեմբերին: Դեկտեմբերի վերջի դրությամբ պետական պարտքի ծավալները կազմել են 2,676,531.40 մլն դրամ, որը գերազանցել է նոյեմբեր ամսվա մակարդակը՝  59,085.80 մլն դրամով, իսկ 2017 թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ՝ 16,449.1 մլն դրամով:

Դիտարկենք դոլար/դրամ փոխարժեքի հետևյալ դինամիկան.

Գծապատկեր 2. Դրամ/դոլար փոխարժեքի դինամիկան 2018 թ.-ի դեկտեմբերին

2018 թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ` 1 դոլարի արժեքը կազմել է 483.75 դրամ, որը նոյեմբերի վերջի համեմատ նվազել է 1.34 դրամով, իսկ 2017 թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.35 դրամով:

Հաշվի առնելով վերը բերված դրամ/դոլար փոխարժեքը՝ դիտարկենք արտաքին պետական պարտքի դինամիկան դոլարային արտահայտությամբ.

Գծապատկեր 3. Արտաքին պետական պարտքի դինամիկան 2017 թ.-ի դեկտեմբերի և 2018 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վերջի դրությամբ` դոլարային արտահայտությամբ

2018 թ.-ի դեկտեմբերի վերջին արտաքին պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 5,532.88 մլն ԱՄՆ դոլար: Փաստորեն, դոլարային արտահայտությամբ արտաքին պարտքը 2018 թ.-ի դեկտեմբերի վերջին աճել է 137.09 մլն ԱՄՆ դոլարով 2018 թ.-ի նոյեմբերի համեմատ, իսկ 2017 թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ՝ 37.98 մլն ԱՄՆ դոլարով:

Կիսվեք այս հոդվածով