Վահան Քերոբյանը մասնակցել է հայ-խորվաթական գործարար համաժողովին

1 Min Read

Փետրվարի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է հայ-խորվաթական գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցի շրջանակներում։

Համաժողովի նպատակն էր խթանել տեղական կազմակերպությունների գործարար նոր կապերի հաստատումը և ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը։

«ՀՀ Կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ և ուրախությամբ կարող եմ նշել, որ այս ուղղությամբ մենք ունենք էական առաջընթաց, ինչի մասին են վկայում միջազգային տնտեսական ցուցիչները»,- նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին․ որոնց թվում հատկապես կարևորվել է տնտեսության արդիականացման ծրագիրը։

Կիսվեք այս հոդվածով