Zoom Video-ն կկրճատի 1300 աշխատատեղ

1 Min Read

Zoom Video Communications Inc. աշխատանքից ազատում է իր աշխատուժի 15%-ին, քանի որ ծառայությունը, որը համաճարակի ժամանակ մեծ տարածում էր գտել ամենուր, ավելի դանդաղ աճ է գրանցում: Գրում է Bloomberg-ը։

Ընկերությունը վերակառուցման շրջանակներում կկրճատի մոտ 1300 աշխատատեղ։ Այս մասին ասել է գործադիր տնօրեն Էրիկ Յուանը։ Յուանը նաև իրեն անվանել է «պատասխանատու» ընկերության խնդիրների համար և ասել, որ կկրճատի իր աշխատավարձը և կհրաժարվի բոնուսներից:

Անցյալ տարվա իր բազային աշխատավարձը՝ 301,731 դոլարը, կկրճատվի 98%-ով: 2022 ֆինանսական տարվա համար այն կազմել է 1,1 միլիոն դոլար՝ համաձայն 2022 թվականի մայիսին ներկայացված կարգավորող փաստաթղթերի: Գործադիր ղեկավարության մյուս անդամների բազային աշխատավարձը կկրճատվի 20%-ով։

Ընկերության բաժնետոմսերը երեքշաբթի օրը բարձրացել են 9,9%-ով և Նյու Յորքում գնահատվել են մինչև 84,66 դոլար, ինչը երեք ամսվա ընթացքում ամենամեծ մեկօրյա թռիչքն է:

Չնայած երեքշաբթի օրվա աճին, բաժնետոմսերն 85%-ով իջել են 2020 թվականի հոկտեմբերին ունեցած իրենց բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշից և այժմ գտնվում են մինչհամաճարակային մակարդակներում:

Ընկերությունն նախատեսում է 50 միլիոնից մինչև 68 միլիոն դոլարի ծախսեր կատարել։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով