Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7108-ի: Այս մասին հայտնում է Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը:
«Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել 7108 մարդ, վիրավորների թիվը՝ 40.910»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ TRT Haber հեռուստաալիքը, հղում անելով ծառայությանը, հայտնել էր փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով 6234 զոհի և 37011-ի մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 6-ին երկրաշարժի կապակցությամբ համազգային սուգ է հայտարարել մինչև փետրվարի 12-ը։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել է Twitter-ում։
Փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 1939 թվականից ի վեր երկրում ամենահզոր երկրաշարժը՝ 7,8 մագնիտուդով։ Աղետի էպիկենտրոնը եղել է երկրի հարավում գտնվող Քահրամանմարաշ գավառի տարածքը։ Կեսօրին 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել երկրի կենտրոնական հատվածում։ Ուժեղ ցնցումներ են զգացվել նաև հարևան Սիրիայում։ Բացի Սիրիայից ու Թուրքիայից, տատանումներ են զգացվել` Կիպրոսում, Վրաստանում, Աբխազիայում, Հայաստանում, Իրաքում, Լիբանանում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում