ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ

1 Min Read
🌐 ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ միջոցառումների համար`
🗺️ Միջազգային ճանաչողական այցերի կազմակերպում (Ծածկագիր՝ 4/3-23zb)։
👩🏻‍💻Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպում` ՀՀ մարզերում hյուրընկալության ոլորտի աշխատողների համար (Ծածկագիր՝ 13/2-23zb):
🧑🏻‍💻Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպում` ՀՀ մարզերում արկածային զբոսաշրջություն իրականացնողների համար (Ծածկագիր՝ 17/2-23zb):
📌Մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով, որը տեղադրված է armeps էլեկտրոնային համակարգում։
🖇️ Մրցույթներին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15-րդ օրը ժամը 17։00-ն:
📌Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 16-րդ օրը ժամը 12։00-ին։
📱 Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 011597157 հեռախոսահամարով:

Կիսվեք այս հոդվածով