Մայքլ Ջեքսոնի երաժշտությունը կարող է ունենալ նոր համասեփականատեր, եթե Sony-ի հետ շուրջ մեկ միլիարդ դոլար արժողությամբ մեգա գործարք կնքվի։
Հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի ներկայացուցիչները կարող են վաճառել երգչի բաժնետոմսերի 50 %-ը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Արտիստի ներկայացուցիչների և Sony-ի միջև կարող է գործարք կնքվել, որի արդյունքում ընկերությունը կկարողանա ձեռք բերել Ջեքսոնի երգերի 50 %-ի հեղինակային իրավունքը, որը կտարածվի ձայնագրությունների, հրապարակման իրավունքների և այլնի վրա:
Բաժնետոմսերը նախնական գնահատվում են 900 մլն դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում