Պիտսբուրգում գործող Shift Robotics ստարտափը «կոշիկ» է ստեղծել, որը թույլ է տալիս 250 %-ով ավելի արագ քայլել՝ առանց ավելորդ էներգիա ծախսելու։ Այս կոշիկի արժեքը կազմելու է $ 1,400։
Ինժեներ-մեխանիկ Սյունցզե Չժանը սկուտերով էր գնում աշխատանքի, բայց երբ քիչ էր մնում վթարի ենթարկվեր, նա իր առջև խնդիր դրեց հնարավորություն ստեղծել մարդկանց համար ավելի արագ գնալ՝ առանց ավելի շատ ջանք գործադրելու կամ լրացուցիչ անվտանգության ռիսկերի ենթարկվելու:
Քառնեգի-Մելոնի համալսարանի Ռոբոտատեխնիկայի ինստիտուտն ավարտելուց հետո նա ինժեներների, ռոբոտատեխնիկների և սպորտային կոշիկների դիզայներների թիմի հետ հիմնեց Shift Robotics-ը, և նրանք միասին մշակեցին Moonwalkers-ը /լուսնագնացներ/՝ կոշիկների և շարժիչով չմուշկների հիբրիդ, որոնք կարող են արագացնել կրողի քայլքը:
Moonwalkers-ը նախատեսված է կոշիկի ներբանին ամրացնելու համար: Երբ միացված է, ձեր կոշիկների սենսորները հավաքում են տվյալներ ձեր քայլվածքի մասին: Այնուհետև մեքենայական ուսուցման ալգորիթմներն օգտագործում են այս տվյալները՝ յուրաքանչյուր կոշիկի ներքևի մասում գտնվող ութ շարժիչային անիվների պտտման արագությունը վերահսկելու համար:
Նշվում է, որ հավասարակշռություն պահպանելու կարիք չկա։ Անհրաժեշտ է քայլել ավելի արագ արագացնելու համար և դանդաղ՝ դանդաղեցնելու նպատակով։ Մարդկանց համար քայլելու միջին արագությունը 3-6 կմ/ժ է, հետևաբար 4,8 կմ/ժ-ի դեպքում մեկ կիլոմետր քայլելու համար ձեզանից կպահանջվի 20 րոպե: Սակայն Moonwalkers-ը կարող է արագանալ մինչև 11,2 կմ/ժ, որի դեպքում մեկ կիլոմետր քայլելու համար կծախսվի ընդամենը 8,6 րոպե։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում