Ֆինլանդիան և Շվեդիան վերջերս որոշում կայացրին մտնել Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ: Դա տեղի ունեցավ ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում: Ռուսաստանին սահմանակից այս երկրները հարևան ՌԴ-ից եկող վտանգ են տեսնում: Դա բնական է, քանի որ առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման զորքերի տեղակայումը երկրի սուվերեն տարածքում որակվում է մի քանի տերմիններով՝ զավթում, բռնակցում և այլն:
ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի գաղափարն այդքան էլ ջերմորեն չընդունեց Թուրքիան, որը մեղադրում է այս պետություններին քրդերին աջակցելու մեջ: Տեղի ունեցան բանակցություններ, որի արդյունքում Շվեդիան և Ֆինլանդիան հետ կանգնեցին իրենց սկզբունքները՝ հանուն ՆԱՏՕ-ի: Այլ կերպ ասած՝ <<դավաճանեցին>> քրդերին: Թուրքիան գրեթե համաձայնել էր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցմանը, երբ Շվեդիայում հակաթուրքական ցույցեր ընթացան, որտեղ ցուցարարները բավականին տհաճ ձևով արտահայտեցին իրենց բողոքը: Արդյունքում Թուրքիան որոշեց դեմ գնալ Շվեդիայի անդամակցմանը: Այս իրավիճակում Ֆինլանդիան պատրաստակամություն հայտնեց անդամակցել առանց Շվեդիայի: Բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են: Ֆինլանդիայի տնտեսությունը ԵՄ այն եզակի տնտեսություններից է, որ տարիներ շարունակ իմունիտետ է ձեռք բերել իր սահմանակից հարևանի նկատմամբ: Այս իմաստով ՌԴ-ի հետ սառեցված հարաբերությունները ֆիննական տնտեսության համար նորություն չեն:
Այս առումով հետաքրքիր է պարզել՝ ինչպիսի արդյունքներ է արձանագրել Ֆինլանդիայի տնտեսությունը .
Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ից, Ֆինլանդիայում տնտեսական աճը 2022 թ․-ի երրորդ եռամսյակում կազմել է 1.4 %: Արդեն 3 եռամսյակ անընդմեջ տնտեսական աճը դանդաղում է՝ հիմքեր ստեղծելով ռեցեսիայի համար: Դրա հետ մեկտեղ 2023 թ․-ի հունվարին գնաճը կազմել է 7.96 %, որն էական նվազել է նախորդ 4 ամիսների նկատմամբ: Ֆինլանդիայում գործազրկության մակարդակը 2022 թ․-ի դեկտեմբերին կազմել է 6.7 %՝ վերադառնալով 2022 թ․-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսների մակարդակին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում