Դեղագործական արտադրանքի արտադրության ծավալների անկումը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ՀՀ տարբեր ոլորտներում տեղի են ունենում զարգացումներ, որոնք նախ ձևակերպվում են որպես բարեփոխումներ, մինչդեռ արդյունքում բերում են նոր ճգնաժամներ: Օրինակ, ներկայիս իշխանություններն անընդհատ խոստումներ են տալիս նոր ներդրումներ ներգրավման և աշխատատեղերի ապահովման մասով, սակայն նույնիսկ եթե ինչ-որ տեղաշարժեր են լինում, ապա առանց էական ազդեցությունների: Հիշենք բարեփոխումները բանակում, կրթության ոլորտում, դատական համակարգում: Վերջերս էլ որոշվել էր փակել Մալաթիա տոնավաճառը:

Այս խառնաշփոթն առկա է գրեթե բոլոր ոլորտներում: Օրինակ՝ ճգնաժամ է հասունանում դեղերի հետ կապված: Շուկայում զարգանում է պակասուրդ: Դեղատներում շատ է հաղորդվում այս կամ այն դեղի բացակայության մասին: Կարծիք կա, որ պետությունն արգելում է չգրանցված դեղերի ներմուծումը: Մյուս կողմից դեղերի գրանցման դաշտում առկա է մենաշնորհային իրավիճակ: Արդյունքում նրանք ովքեր հնարավորություն ունեն դեղեր ներմուծելու, չեն կարողանում բերված դեղերը գրանցել։ Հայաստանն ունի իր դեղագործությունը, սակայն այն բավարար չէ կենսական նշանակություն ունեցող դեղերի ամբողջ պահանջարկը բավարարելու համար, հետևապես ներմուծելն անհրաժեշտություն է:

Հայաստանում դեղերի արտադրության ծավալները 2022 թ․-ի դեկտեմբերին և հունվար-դեկտեմբերին արձանագրել է հետևյալ արդյունքները․

Գծապատկեր 1․ Դեղագործական արտադրանքի արտադրության ծավալները՝ 2022 թ․-ի հունվար-դեկտեմբերին

2022 թ․-ին դեղագործական արտադրանքի արտադրության ծավալները կազմել են 10,639․9 մլն դրամ, իսկ 2022 թ․-ի դեկտեմբերին՝ 1,014․8 մլն դրամ։

Իրավիճակը սրվում է դեղերի արտադրության ոլորտում համատարած անկումների պատճառով․

Գծապատկեր 2․ Դեղագործական արտադրանքի  արտադրության ծավալների փոփոխությունը՝ 2022 թ․-ի հունվար-դեկտեմբերին՝ 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի, 2022 թ․-ի դեկտեմբերին 2021 թ․-ի դեկտեմբերի և 2022 թ․-ի նոյեմբերի համեմատ

Նկատենք, որ 2022 թ․-ին 2021 թ․-ի համեմատ դեղագործական արտադրանքի արտադրության ծավալները նվազել են 20,9 %-ով։ Մասնավորապես, 2022 թ․-ի դեկտեմբերին, 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ, անկումը կազմել է 20,7 %, իսկ նոյեմբերի համեմատ՝ 9,5 %։

Կիսվեք այս հոդվածով