Displace-ը ներկայացրել է  հեռուստացույց, որը չունի լարեր

1 Min Read

Displace-ը CES 2023-ին ներկայացրել է  նոր հեռուստացույց, որը չունի լարեր:

DisplaceTV հեռուստացույցի լուծաչափը 4K է,անկյունագիծը՝ 55 դյույմ։ Այն կշռում է մոտ 9 կիլոգրամ և կարող է ամրանալ ցանկացած հարթ մակերեսի վրա, իսկ սնուցումն իրականացվում է մարտկոցի միջոցով։

Հեռուստացույցը կարող է կառավարել մի քանի եղանակով՝ ձայնի, ժեստերի, հավելվածի կամ հպման միջոցով, որի ճշգրիտ աշխատանքի համար հեռուստացույցն ապահովված է բարձրորակ տեսախցիկով։

Ամբողջովին լիցքավորված մարտկոցը ապահովում է 180 օր աշխատանք՝ օրական 6 ժամ օգտագործելու դեպքում:

Մշակողները նախատեսել են 4-16 նման հեռուստացույց մեկ վահանակի կառավարմամբ միավորելու հնարավորություն, որի արդյունքում հնարավոր է ստանալ ամբողջական «վիդեո պատ»՝ համապատասխանաբար 110 կամ 220 դյույմ անկյունագծով և 8K կամ 16K լուծաչափով։ Այս դեպքում բոլոր հեռուստացույցներից եկող ազդակները նախապես միանում են հիմնական` basic block համակարգին, որն էլ ապահովում է տեսանյութի միաժամանակյա հեռարձակումը բոլոր էկրաններով:

DisplaceTV-ն դեռևս վաճառքի ենթակա չէ, սակայն այն կարելի է ամրագրել՝ ընկերությանը վճարելով ընտրված տարբերակի արժեքի 10%-ը:

Մեկ էկրանով և տուփով համակարգն արժե 2999 ԱՄՆ դոլար։ 2 և 4 էկրանով և մեկ տուփով սարքավորումները հասանելի են 5399 և 8999 ԱՄՆ դոլարով:

Share This Article
Թողնել մեկնաբանություն