Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահայտարարել է դրամաշնորհային մրցույթ

1 Min Read
📢  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահայտարարել է դրամաշնորհային մրցույթ՝ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի իրականացման նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող, սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։
🔻 Միջոցառումն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացման ապահովմանը։
Հայտերն ընդունվում են 2023 թ․ փետրվարի 10-ը ներառյալ։
💻 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ:
Մրցույթին մասնակցելու համար հավաստագրված կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։
Կիսվեք այս հոդվածով