Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսությունում 2022թ-ի դեկտեմբերին իրավիճակը եղել է հետևյալը․
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2022 թ․-ի դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 299,687 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 113,406 մլն դրամ: 2022 թ․-ի նոյեմբերին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 523,778 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 261,438 մլն դրամ արդյունքները: 2022 թ․-ի նոյեմբերին ՀՀ-ում արտադրվել է 906 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թ․-ի դեկտեմբերին կազմել է 309,080 դրամ։
Արտահանման և ներմուծման ծավալները կազմել են համապատասխանաբար 579 և 1,013 մլն ԱՄՆ դոլար։
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2022 թ․-ի դեկտեմբերին արձանագրած արդյունքները համեմատության մեջ դրվեն 2021 թ․-ի դեկտեմբերի և 2022 թ․-ի նոյեմբերին արձանագրված մակարդակների հետ․
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ․-ի դեկտեմբերին, 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ի աճը կազմել է 12,9 %, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 21,7 %։ 2022 թ․-ի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բոլոր ցուցանիշների մասով արձանագրվել են աճեր։ Ամենափոքր աճը դիտվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի մասով։ Վերջինս աճել է 3,3 %-ով։
Ամենամեծ աճը դիտվել է արտահանման ծավալների մասով։ Վերջինս 2022 թ․-ի դեկտեմբերին, 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ, աճել է 90,2 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է՝ 5,7 %-ով։
Ներմուծման ծավալները 2022 թ․-ի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել են մոտ 60.2 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ ներմուծման ծավալների աճը կազմել է 1.6 %։ 2022 թ․-ի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծառայությունների ծավալներն աճել են մոտ 28 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 8,7 %-ով։ 2022 թ․-ի դեկտեմբերին, 2021 թ․-ի դեկտեմբերի համեմատ, գների աճը կազմել է 8,3 %։
Միջին ամսական անվանական աշխատավարձերի աճը 2022 թ․-ի դեկտեմբերին, 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ, կազմել է 20.9 %, իսկ նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 24.6 %: