Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է՝ բերելով բազմաթիվ ավերածություններ և զոհեր։ Երկու կողմից էլ կորուստները մեծ են։ Իրավիճակը չի ստացվում կարգավորել դիվանագիտական ճանապարհներով, այլ ընդհակառակը, Արևելյան Եվրոպայի պետությունները խոսում են Երրորդ աշխարհամարտի մեծ հավանականության մասին, այն պարագայում, երբ հաղթանակ կտանի ՌԴ-ն։
Իրավիճակը սրվում է բոլոր ոլորտներում։ Աֆրիկյան պետություններից մի քանիսում նկատվում է վերջիններիս ռեսուրսների նկատմամբ Արևմտյան երկրների հետաքրքության աճ։ Ռուսական լրատվամիջոցների պնդմամբ՝ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային նաև այն նպատակով, որպեսզի տիրանա վերջինիս տիտանի պաշարներին։ Վերջին տվյալներով՝ տիտանի պաշարների մոտ 40 %-ը պատկանում է Ուկրաինային։
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ տիտանը թեթև, ամուր, պլաստիկ, դժվարահալ, կոռոզակայուն մետաղ է։ Վերջինս անվանում են ապագայի մետաղ։ Պատահական չէ, որ տիտանը ներառված է ԱՄՆ տնտեսությանը հարկավոր կենսական նշանակություն ունեցող 50 հանքանյութերի ցանկում։ Ընդ որում՝ ԱՄՆ-ն ներմուծում է տիտանի 88 %-ը։
Տիտանի օգտագործման հեռանկարները շատ մեծ են և ներառում են ապագայի հետևյալ ոլորտները, որոնց շուկաների ծավալները գնալով աճելու են․
Տիտանի նկատմամբ մեծ պահանջարկ է լինելու ավիատիեզերական արդյունաբերությունում, որի ծավալները 2040 թ․-ին հասնելու են $ 1,052 մլրդ-ի։ Հաջորդ կարևոր ոլորտը սպառողական էլեկտրոնիկան է, որի շուկայի ծավալները 2027 թ․-ին կազմելու են $ 1,201 մլրդ։ Աշխարհը փորձում է անցում կատարել ապագայի մեքենաներին՝ էլեկտրոմոբիլներին, իսկ դրա համար ևս հարկավոր է տիտան, քանի որ էլեկտրական մեքենաների շուկան գնալով աճելու է և 2030 թ․-ին արտադրվելու է 25,8 մլն-ից 46,6 մլն հատ էլեկտրոմոբիլ։ Եվ վերջապես, տիտանի կարիքը կունենան ճոխության ապրանքներ արտադրողները, որոնց շուկան 2025 թ․-ին հասնելու է $ 419 մլն-ի։
Հետաքրքիր է հասկանալ՝ որքան է տիտան արտադրվել և ինչ գնով է այն վաճառվում։ Այս նպատակով դիտարկենք ստորև բերված գծապատկերը․
Պարզվում է՝ 2021 թ․-ին արտադրվել է 0,3 մլն տոննա տիտան, որը վաճառվել է 1 տոննան $13,000-$16,000։ Մյուս մետաղների համեմատ այս մետաղի արտադրության ծավալները փոքր են, իսկ գները՝ բարձր։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ դրա կորզումը կատարվում է հին մեթոդներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում