Աշխարհի խոշորագույն ոսկու արդյունահանող Newmont ամերիկյան ընկերությունը որոշել է 17 մլրդ դոլարով ձեռք բերել իր ավստրալացի մրցակից Newcrest-ի բաժնետոմսերի 100%-ը, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Dealogic ֆինանսական շուկայի հարթակի տվյալները։
Հրատարակությունը նշում է, որ գործարքի ավարտին ամերիկյան ընկերությանը կպատկանի ամբողջ միավորված կորպորացիայի 70 %-ը, իսկ Newcrest-ին՝ 30%-ը։ Բացի այդ, Ավստրալիայում ոսկու հանքերի 80%-ը կպատկանի մեկ ընկերության։

Հրատարակության համաձայն՝ վտանգ կա, որ Newmont-ի առաջարկը կարող է առևտրային պատերազմ առաջացնել Newcrest-ի համար, որի բաժնետոմսերը 2022 թվականի ապրիլից սեպտեմբեր ժամանակահատվածում կիսով չափ ընկել են: Բանն այն է, որ շուկայի այլ մասնակիցներ նույնպես ցանկանում են կոնսոլիդացնել ոսկու արդյունահանման շուկան Ավստրալիայում, այդ թվում կանադական Barrick Gold-ը և Agnico Eagle-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Bass Japanese Type Beats