ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցում էին նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը և Արման Խոջոյանը:
Օրակարգային հարցերի թվում էին բիզնեսների թվային փոխակերպմանն ու ավտոմատացմանը, առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր։
Քննարկվել են նաև ԲՈՒՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրատվությունների ծավալի մեծացմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության կարգավորումների փոփոխմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում