Ամբողջ աշխարհում գրեթե մեկ միլիարդ մարդ պարբերաբար վճարում է Apple-ին

1 Min Read

2022 թվականի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության շրջանակներում Apple ընկերությունը հայտարարել է, որ իր վճարովի ծառայությունների լսարանը հասել է 935 մլն-ի ։ Այս մասին հայտնում է TechCrunch պարբերականը ՝ վկայակոչելով ՏՏ հսկայի փաստաթուղթը։

Վերոնշյալ ցուցանիշը ներառում է այնպիսի ծառայությունների բաժանորդներ, ինչպիսիք են՝ iCloud-ը, Apple Music-ը, Apple TV+ – ը, Apple Arcade-ը, Apple News+ – ը, Apple Fitness+ – ը, Apple One-ը և Apple Pay-ը: Միայն օգտատերերի հաշվին ընկերությունը մեկ եռամսյակում վաստակել է $ 20,8 մլրդ, ինչը 6% – ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքից։

Apple-ը նաև նշել է, որ App Store-ի բաժանորդների աճը տարվա կտրվածքով կազմել է տասնյակ տոկոս։ Ամպային և վճարային ծառայությունները դարձել են բաժանորդագրությունների մեջ եկամտի հիմնական աղբյուրները։ Ընկերությունը չի բացահայտել ստույգ եկամուտը յուրաքանչյուր տեսակի ծառայությունից:

TechCrunch-ը նշել է, որ չնայած ֆինանսական առումով ընդհանուր թույլ եռամսյակին, բաժանորդային ծառայությունները «պայծառ կետ» են Apple-ի զեկույցում:

Share This Article
1 Comment