2023 թ.-ի հունվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

2 Min Read

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է  2023 թ.-ի հունվար ամսվա տվյալները։

Հայաստանի ֆոնդային բորսայում  հունվարին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 18.1 մլրդ դրամ: 

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հունվարին կազմել է ավելի քան 591 մլն ՀՀ դրամ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 28 գործարք։ 

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հունվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 416,6 մլրդ դրամ։ 

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 160 գործարք։ 

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 103։ 

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 1.3 մլրդ դրամ։ 

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով մոտ 57.5 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  ավելի քան 52.5%-ով՝ հասնելով 265.5 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 157 գործարք։ 

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։

 

-Ավարտ-

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել  pr@amx.am հասցեին։

Կիսվեք այս հոդվածով