Կառավարությունն ընդունեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հերթական փորձությունն է նախապատրաստվում հայ ժողովրդի համար։ Մի շարք անհաջող բարեփոխումներից հետո (բանակում, կրթության ոլորտում …), հայրենի իշխանությունները հիմա էլ որոշել են բարեփոխել առողջապահության ոլորտը։ Այդ նպատակով կառավարությունը շուտափույթ կերպով հաստատեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը:

Այս կարևոր հարցը պետք է նախևառաջ խորը և բազմակողմանի քննության ենթարկվեր, քանի որ այն վերաբերում է ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներին։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս հարցի նման շուտափույթ ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծրագրի շրջանակներում հսկայական գումարներ են կուտակվելու։

Ցավոք, թագավարակի դեմ պայքարի ցածր արդյունավետությունը հույս չի ներշնչում, որ այս նոր գաղափարը դրական ելք է ունենալու։ Այդուհանդերձ, մի կողմ դնենք նաև այն հարցի դիտարկումը, թե արդյոք  նման մասշտաբային փոփոխություններ իրականացնելը նպատակահարմար էր Հայաստանի համար ներկայիս բարդ ժամանակահատվածում և ուսումնասիրենք առողջապահության համաթվով աշխարհում առաջին 5 հորիզոնականները գրաված երկրները․

Գծապատկեր 1. Առողջապահության  համաթվով առաջատար դիրքեր զբաղեցրած 5 երկրները

 

Վերոհիշյալ 5 երկրներն առաջատար են ճանաչվել առողջապահական համակարգի զարգացվածության մակարդակով:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ աշխարհում առողջապահության համաթվով լավագույն արդյունքը ցույց է տվել Թայվանը, որտեղ 2023թ․-ի սկզբի դրությամբ առողջապահության համաթիվը կազմել է 85,9 բալ:

Երկրորդ և երրորդ տեղերում են Հարավային Կորեան և Ճապոնիան՝ համապատասխանաբար 83 և 80,3 բալ  արդյունքներով։

Ցուցակը եզրափակում է Դանիան 79,2 բալ ցուցանիշով։

Հետաքրքիր է ուսումնասիրել՝ ինչպիսին է Թայվանի առողջապահության համակարգը, որը, անշուշտ, իր դերակատարումն է ունեցել երկրի ասռողջապահական համակարգի կայացման գործում։

Այսպես, Թայվանի ներկայիս առողջապահական համակարգը, որը հայտնի է որպես Ազգային առողջության ապահովագրություն (NHI), ստեղծվել է 1995թ․-ին։ NHI-ն պարտադիր սոցիալական ապահովության ծրագիր է մեկ վճարողով, որը կենտրոնացված կերպով բաշխում է  առողջապահական միջոցները: Համակարգը խոստանում է առողջապահության հավասար հասանելիություն բոլոր քաղաքացիների համար։

Նկատենք, որ 2004թ․-ի վերջին բնակչության ծածկույթը հասել է 99% – ի: NHI-ն հիմնականում ֆինանսավորվում է աշխատավարձի հարկի վրա հիմնված բոնուսների միջոցով և լրացվում է սեփական միջոցների վճարումներով և ուղղակի պետական ֆինանսավորմամբ:

NHI-ն տրամադրում է համընդհանուր բժշկական օգնություն, որն առաջարկվում է պետական ապահովագրողի կողմից: Աշխատող բնակչությունը վճարում է իր գործատուների հետ բաժանված վճարները, մյուսները կառավարության օգնությամբ վճարում են ֆիքսված դրույքաչափ, իսկ աղքատները կամ վետերանները ամբողջությամբ սուբսիդավորվում են:

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն