Հայֆայի նավահանգիստը սեփականաշնորհվեց 10 տարով. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Իսրայելը դարձել է հարևան արաբական պետությունների և Իրանի իսկական սարսափը։ Մեջքի հետևում ունենալով ԱՄՆ-ի և նրա համախոհների աջակցությունը՝ Իսրայելը կարողանում է դիմակայել զանազան ցնցումներին և առաջ շարժվել։ Սա հնարավոր է միայն ամուր տնտեսությամբ։ Իսրայելական տնտեսության զարգացման իր տեսլականը ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուն տալիս է հետևյալ կերպ․

Իսրայելը մի պետություն է, որը կարողացել է մաքսիմալ արդյունավետորեն օգտագործել իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները։ Հատկապես, օգտվել է ծովային պետություն լինելու իր կարգավիճակից։ Այդ նպատակով զարգացրել է իր նավահանգստային տնտեսությունը, որի արդյունքում այժմ ունի 4 խոշոր նավահանգիստ, դեպի ուր գալիս են բեռներ աշխարհի բոլոր անկյուններից։

Տնտեսության իր տեսլականին չդավաճանելով՝ Իսրայելի ներկայիս վարչապետը երկրի ամենախոշոր նավահանգիստներից մեկը՝ Հայֆայի նավահանգիստը, 10 տարով տրամադրեց հնդիկ գործարար, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գաուտամ Ադանիի կառավարմանը։ Իսրայելի վարչապետի պնդմամբ՝ նավահանգստի սեփականաշնորհումը երկրի տնտեսության նկատմամբ վստահության արտահայտման միջոց է։


Ադանին զիջել է Ասիայի ամենահարուստ մարդու տիտղոսը


Իսրայելի համար այս նավահանգստի կարևորությունը ներկայացնելու նպատակով դիտարկենք մի շարք փաստեր և հասկանանք կատարված գործարքի էությունը․

Գծապատկեր 1․ Հայֆայի նավահանգստի վերաբերյալ մի շարք փաստեր

2022թ․-ին Հայֆան ընդունել է մոտ 30 մլն տոննա բեռ։ Այս նավահանգստով են անցնում իսրայելական 4 հիմնական նավահանգիստներ մտնող բեռների 50,3%-ը։ Հայֆայի նավահանգիստը 2023թ․-ին ընդունելու է նվազագույնը 240,000 ուղևոր և զբոսաշրջիկ։ Նկատենք, որ Իսրայելը որոշել է Հայֆայի նավահանգիստը տալ Գաուտամ Ադանիին $1,15 մլրդ-ով։

 

 

 

 

 

Կիսվեք այս հոդվածով