Ծրագրային ապահովումն օգնում է թիրախավորել թշնամու տանկերը և հրետանին

1 Min Read
FILE PHOTO: A computer keyboard lit by a displayed cyber code is seen in this illustration picture taken on March 1, 2017. REUTERS/Kacper Pempel/Illustration

Palantir տվյալների վերլուծության ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Կարպը պնդում է, որ Ուկրաինան իր ծրագրային ապահովման միջոցով է թիրախավորում ռուսական տանկերն ու հրետանին:

Կարպն առաջին բիզնես-ղեկավարն էր, ով հանդիպեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ 2022թ․-ի փետրվարին՝ Ռուսաստան ներխուժելուց հետո։

Ընկերությունը, որի համահիմնադիրներն են Կարպը և ներդրող Փիթեր Թիելը, գրասենյակ է բացել Ուկրաինայում։ Palantir-ը իր ծրագրակազմը դիրքավորում է որպես տեղակայման ռեսուրսներն արագ հայտնաբերելու, արբանյակներից և սոցիալական ցանցերից տեղեկատվություն ստանալու միջոց՝ բանակի դիրքերը պատկերացնելու կամ տվյալների ընդարձակ ֆայլերի հարցումը հեշտացնելու համար:

Վերջերս Palantir-ը £75 մլն-ի ($91,4 մլն) պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ: Ընկերությունը նաև տեխնոլոգիա է վաճառում այլ պետական հաստատություններին և ձեռնարկություններին:

Ընկերությունն ընդլայնում է իր համագործակցությունը ճապոնական Sompo Holdings Inc-ի հետ՝ հայտարարված 50 միլիոն դոլար արժողությամբ հնգամյա գործարքի միջոցով, որը կօգնի ապահովագրողին և առողջապահական ծառայություններ մատուցողին լուծել այնպիսի սոցիալական խնդիրներ, ինչպիսին է, օրինակ, ծերացումը։

Palantir ընկերության մեկ այլ ներկայացուցչի՝ Քևին Կավասակիի պնդմամբ՝ Ճապոնիան շատ առաջնային շուկա է Palantir-ի համար, այդ
թվում՝ պաշտպանության ոլորտում։

Կիսվեք այս հոդվածով