Հնդկաստանը կորցրել է իր դիրքն աշխարհի ֆոնդային բորսաների լավագույն հնգյակում,և դրա պատճառը Adani ընկերության բաժնետոմսերի անկումն է։ Գրում է Bloomberg-ը։
Հարավասիական այս երկրի ֆոնդային շուկայի կապիտալիզացիան իջել է մինչև 3,2 տրիլիոն դոլար՝ այսպիսով զիջելով իր տեղը Ֆրանսիային:
Հնդկաստանն այժմ վեցերորդ հորիզոնականում է, սակայն յոթերորդ տեղը զբաղեցնող Մեծ Բրիտանիայի հետ տարբերությունը կազմել է 100 միլիարդ դոլարից մի փոքր ավելի։
Ադանին զիջել է Ասիայի ամենահարուստ մարդու տիտղոսը
Սակայն քանի որ Adani ընկերության բաժնետոմսերն շարունակում են կորցնել մեծ գումարներ, հավանական է, որ Հնդկաստանը կարող է վարկանիշում էլ ավելի ցած իջնել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում