Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի

1 Min Read

Շվեյցարական արդյունաբերության էլեկտրաէներգիայի պահանջներն աճում են ավելի արագ, քան էներգիայի արտադրությունը, ինչը մինչև 2027 թվականը կհանգեցնի երկրում ռեսուրսների պակասի: Այս մասին հայտարարել է էլեկտրացանցերի ազգային օպերատոր Svenska kraftnat-ի ներկայացուցիչ Մաթիաս Յոնսոնը՝ SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք տեսնում ենք, որ արդյունաբերության էլեկտրաէներգիայի կարիքները շատ ավելի արագ են աճում, քան կատարվում է նոր էլեկտրաէներգիայի արտադրության ընդլայնումը, և 2027 թվականից Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի», – ասել է Յոնսոնը՝ մեկնաբանելով Թագավորության էներգետիկ մարմնի զեկույցը՝ ոլորտում ապագա կարիքների վերաբերյալ:

Զեկույցում նշվում է կարճաժամկետ հեռանկարում քամու էներգիային անցնելու տեխնիկական և տնտեսական նպատակահարմարության մասին: Երկարաժամկետ հեռանկարում Շվեդիային անհրաժեշտ են հողմակայաններ և նոր միջուկային ռեակտորներ:

Svenska kraftnat-ը մինչև 2027 թվականը թագավորությունում կանխատեսել է 17 ՏՎտ/ժ-ով էլեկտրաէներգիայի արտադրության աճ, իսկ սպառման աճ՝ 44 ՏՎտ/ժ-ով։

 

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն