Alphabet Inc-ը հինգշաբթի հրապարակեց չորրորդ եռամսյակի շահույթի և վաճառքի տվյալները՝ չհամապատասխանելով Wall Street-ի ակնկալիքներին, քանի որ Google-ի գովազդային հաճախորդները շարունակում են կրճատել ծախսերը:
Զուտ եկամուտը նվազել է մինչև 13,62 միլիարդ դոլար կամ 1,05 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց՝ նախորդ տարվա 20,64 միլիարդ դոլարի դիմաց(1,53 դոլար): Դա Alphabet-ի ամենակտրուկ անկումն էր չորս եռամսյակում:
Մեկ բաժնետոմսի համար 1,05 դոլարի ճշգրտված շահույթը պակասել է մեկ բաժնետոմսի դիմաց սպասվող 1,18 դոլարից: Google-ի գովազդից եկամուտը, որը ներառում է որոնումը և YouTube-ը, նվազել է 3,6%-ով և կազմել 59,04 մլրդ դոլար։ Ընդհանուր եկամուտն աճել է ընդամենը 1%-ով և կազմել 76,05 մլրդ դոլար: Վերլուծաբաններն ակնկալում էին 76,53 մլրդ դոլար:
Այնուամենայնիվ, ամպային ծառայությունները փրկել են իրավիճակը․ դրանց եկամուտն աճել է 32%-ով և կազմել 7,32 միլիարդ դոլար:
Alphabet-ը կենտրոնանալու է արհեստական ինտելեկտի (AI) վրա՝ որպես ընկերության ապագայի կարևոր ոլորտներից մեկը և հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում հանրությանը հասանելի կդարձնի LaMDA չատբոտը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում