Տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթ

1 Min Read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթը:

📍 Մրցույթի մեկնարկային գինը եղել է 3 մլրդ 265 մլն 56 հազար դրամ։ Վաճառքի գինը կազմել է 3 մլրդ 265 մլն 160 հազար դրամ: Հաղթող է ճանաչվել մրցույթի միակ հայտատուն, որը հանդիսանում է գործող «Վիոլետա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնադիրը:
✅ Ձեռքբերման արժեքը վճարվելու է մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկ ամսվա ընթացքում` առանց տարաժամկետ վճարման հնարավորության:
✅ Հաղթող ճանաչված մասնակիցը ստանձնել է կազմակերպության պրոֆիլի պահպանման, ինչպես նաև կազմակերպության վերազինման և շենքային պայմանների բարելավման ուղղությամբ 500 մլն դրամի ներդրումային պարտավորություն:
📍 Նշված ընկերությունը նախորդ տարիներին մի քանի անգամ ներկայացվել է մասնավորեցման, այդ թվում` տարաժամկետ վճարման հնարավորությամբ, սակայն հայտերի բացակայության պատճառով մրցութները չեն կայացել:
Կիսվեք այս հոդվածով