Դուբայում պենտհաուսը վաճառվել է ռեկորդային 112 մլն դոլարով

1 Min Read

Դուբայի ամենաթանկ բնակելի շենքերից մեկում գտնվող պենտհաուսը վաճառվել է 112 մլն դոլարով: The National թերթի տվյալներով՝ սա Էմիրությունների պատմության մեջ անշարժ գույքի ամենամեծ գործարքն է:

Ինը ննջասենյակներով և լողավազանով բնակարանի մակերեսը գերազանցում է 3,5 հազար քմ-ը։ Այն գտնվում է 28 հարկերի Bulgari Lighthouse համալիրի վերնամասում։

2022 թվականին Դուբայում բնակարանների գների կտրուկ աճ է գրանցվել։

 

Միաժամանակ շքեղ անշարժ գույքի պահանջարկը ևս զգալիորեն աճել է՝ վաճառվել է 219 տուն՝ յուրաքանչյուրը 10 մլն դոլարից ավելի արժողությամբ։

Անշարժ գույքի հատվածը կազմում է Դուբայի տնտեսության ավելի քան մեկ երրորդը:

Փորձագետների կարծիքով՝ 2023 թվականին ԱՄԷ-ում անշարժ գույքի վաճառքը կարող է գերազանցել 2022 թվականի ցուցանիշները, երբ գրանցվել է ռեկորդային` մոտ 56 միլիարդ դոլարով վաճառք՝ 81 տոկոսով ավելի, քան 2021 թվականին։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով