Կալիֆորնիական Pyka ստարտափ ընկերությունը հայտարարել է, որ ստեղծում է ամենամեծ բեռնատար անօդաչու թռչող սարքը` զրոյական արտանետումներով։
Pelican Cargo-ն աշխատում է 4 էլեկտրական շարժիչով, որոնք ապահովում են թռիչքի 320 կմ հեռավորություն և օգտակար 180 կգ բեռների տեղափոխում։ Անօդաչու թռչող սարքը հագեցած է բոլոր հարկավոր ծրագրերով, որոնք օգնում են ուսումնասիրել շրջակա միջավայրը։
Pelican Cargo-ն նախատեսված է բեռների էքսպրես փոխադրումների համար։ Վերջինիս վազքուղին պարտադիր չէ, որ լինի ասֆալտից, սարքը կարող է վայրէջք կատարել խոտածածկ տարածքում, ցեխի մեջ և այլ տեղանքներում։ Անօդաչու թռչող սարքի այս հատկությունը հնարավորություն է տալիս բեռներ փոխադրել ամենաանանցանելի վայրեր։ Հատկապես, նպատակահարմար կլինի կիրառել գյուղական տեղանքներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում