Վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Դրա պատճառներից մեկը եղավ այն, որ ինչ-որ երկրի անօդաչու սարքեր գրոհեցին Իրանի ռազմավարական օբյեկտներ։ Ինչպես ցույց են տալիս իրանական կողմի նախնական եզրակացությունները, այս հարձակման հետևում կանգնած են իսրայելական ուժերը, որոնք աջակցության են արժանանում ԱՄՆ-ի կողմից։
Իրան-Իսրայել դիմակայությունը երկար տարիների պատմություն ունի, սակայն Իսրայելը չէր կարողանա արդյունավետ գործել նույնիսկ ԱՄՆ-ի աջակցության պայմաններում, եթե չկարողանար ստեղծել ուժեղ և արդյունավետ տնտեսություն։
Սակայն, ինչպես ցույց են տալիս Իսրայելի սպառողների և բիզնես շրջանակների վստահության ցուցանիշները, տնային տնտեսությունները և սպառողներն այնքան էլ դրական տրամադրվածություններ չունեն՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայիս գլոբալ անկայունության պայմաններում Իսրայելը կարողանում է պահպանել տնտեսական աճի բավականին բարձր տեմպ։
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ սպառողների վստահության այս ցուցանիշը պատկերացում է տալիս տնային տնտեսությունների սպառման և խնայողությունների հետագա զարգացման մասին ՝ հիմնվելով նրանց սպասվող ֆինանսական իրավիճակի, ընդհանուր տնտեսական իրավիճակի, գործազրկության և խնայողությունների հնարավորության վերաբերյալ պատասխանների վրա․
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, այս ցուցանիշն Իսրայելում բոլոր ամիսներին գտնվել է բացասական տիրույթում։ Նկատենք, որ 2022 թ․-ի դեկտեմբերի դրությամբ ցուցանիշի արժեքը կազմել է -17,4 բալ։ Կարևոր է նաև արձանագրել այն փաստը, որ 2011 թ․-ի մարտից մինչև 2027 թ․-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Իսրայելում սպառողների վստահության համաթվի միջին արժեքը կազմել է -16,8 բալ։ Ցուցանիշի նվազագույն մակարդակը դիտվել է 2012 թ․-ի սեպտեմբերին՝ -38, 47 միավոր, առավելագույն մակարդակը դիտվել է 2021 թ․-ի ապրիլին՝ 15,1 բալ։
Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ սպառողների վստահությունը բավականին ցածր է և նրանց կանխատեսումներն Իսրայելի տնտեսության հետագա ընթացքի վերաբերյալ դրական չեն։
Հաջորդիվ դիտարկենք բիզնես վստահության ցուցանիշը։ Վերջինս տեղեկատվություն է տրամադրում ապագա փոփոխությունների վերաբերյալ՝ հիմնվելով արդյունաբերական ոլորտում պատրաստի արտադրանքի արտադրության, պատվերների և պաշարների փոփոխությունների վերաբերյալ հասարակական կարծիքի հարցումների վրա: Այն կարող է օգտագործվել արտադրության աճը վերահսկելու և տնտեսական գործունեության շրջադարձային կետերը կանխատեսելու համար:
Բիզնեսի վստահության համաթիվը կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերի օգնությամբ․
Գծապատկեր 2-ում բերված վիճակագրական տվյալները փաստում են, որ բիզնեսի վստահության համաթիվը գտնվում է դրական տիրույթում։ Սակայն, ցուցանիշը 2022 թ․-ի բոլոր ամիսների պարագայում ցածր է 100 միավորից։ Սա նշանակում է, որ բիզնես շրջանակների վստահությունն Իսրայելի տնտեսության նկատմամբ ևս ցածր է։ Մասնավորապես, նկատում ենք, որ 2022 թ․-ի դեկտեմբերին բիզնես վստահության ցուցանիշը հասել է 23,07 միավորի, որը 2022 թ․-ի օգոստոսից հետո ամենացածր ցուցանիշն է։
Այս ցուցանիշը հասկանալու համար դիտարկենք դրա վարքագիծը 2019 թ․-ի նոյեմբերց մինչև 2022 թ․-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Պարզվում է՝ ցուցանիշը միջինում կազմել է 15,5 միավոր։ Նվազագույն մակարդակն արձանագրվել է 2020 թ․-ի նոյեմբերին՝ -19,7 միավոր, իսկ ամենաբարձրը` 2020 թ․-ի հունվարին՝ 27,2 միավոր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում