Յուրաքանչյուր տնտեսությունում փողի շրջանառությունը կենսական նշանակություն ունի։ Այս շրջապտույտում գոյացած խնդիրները լուրջ ճգնաժամ կարող են առաջացնել տնտեսությունում, որի հետևանքներն է’լ ավելի ծանր կլինեն թե՛ տնային տնտեսությունների, թե՛ բիզնեսի և թե՛ պետության համար։ Հնարավոր խնդիրներից խուսափելու համար ճիշտ կլինի անընդհատ ուշադրության կենտրոնում պահել փողի զանգվածը։
Հայաստանում փողի զանգվածի ծավալների դինամիկային կարող ենք ծանոթանալ ստորև․
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2022 թ․-ի նոյեմբերին, մարտի համեմատ, փողի զանգվածն աճել է 441,402 մլն դրամով, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 195,419 մլն դրամով՝ կազմելով 3,814,019 մլն դրամ։
Ուսումնասիրենք փողի զանգվածի կառուցվածքը 2022 թ․-ի նոյեմբերին․
2022 թ․-ի նոյեմբերի վերջին դրամի ընդհանուր զանգվածում առավելագույն մասնաբաժին ունեցել են արտարժույթով ավանդների ծավալները՝ 37 %։ Երկրորդ հորիզոնականում են ժամկետային ավանդները (դրամով), որոնց ծավալների մասնաբաժինը 2022 թ․-ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 26 %։ Նվազագույն մասնաբաժիններ ունեն բանկային համակարգից դուրս կանխիկ դրամը, որի ծավալների մասնաբաժինը 2022 թ․-ի նոյեմբերի վերջին կազմել է 15 %, և ցպահանջ ավանդները (դրամով)` 22 % մասնաբաժնով։
Հետաքրքիր վարքագիծ է արձանագրել փողի բազմարկիչը, որը կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերում․
2022 թ․-ի մարտի վերջին փողի բազմարկիչը 2,37 մակարդակում էր, իսկ արդեն նոյեմբերի վերջին հասավ 2,64 մակարդակին՝ աճելով 0,27-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում