Դրամաշնորհային մրցույթներ

2 Min Read
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահայտարարել է դրամաշնորհային մրցույթներ, որոնց կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։
Մրցույթները՝ ստորև ⤵️
✅ «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում։ Միջոցառումն ուղղված է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժման ապահովմանը, անկախ կյանք վարելու հմտությունների ուսուցանմանն ու զարգացմանը, սոցիալ-հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ։
✅ «Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ համայնքահենք փոքր խմբային տներում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել Երևանում և բոլոր մարզերում։ Միջոցառման շրջանակում հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած) անձիք ապահովվում են կացարանով, ստանում շուրջօրյա խնամք, սոցիալ-վերականգնողական ծառայություններ և այլն։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ։
✅ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ ցերեկային կենտրոնում» ծրագիրը նախատեսվում է անցկացնել ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում։ Միջոցառումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, սոցիալական ներառմանը, վերջիններիս՝ շուրջօրյա խնամքի հաստատություններ մուտքի կանխարգելմանը:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ։
📅 Հայտերն ընդունվում են 2023թ․ փետրվարի 10-ը ներառյալ։
Մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։
Կիսվեք այս հոդվածով