Մարդկությունը, ամենայն հավանականությամբ, կհաղթահարի կլիմայի փոփոխության միջազգայնորեն համաձայնեցված շեմը մոտ մեկ տասնամյակի ընթացքում և կշարունակի տաքացնել օդը: Այսպիսով, մոլորակը կանցնի տաքացման հաջորդ սահմանը մոտ 21- րդ դարի կեսերին, նույնիսկ արտանետումների կրճատման դեպքում: Նման եզրակացություններ է արել արհեստական ինտելեկտը, և դրանք ավելի հոռետեսական են, քան նախորդ կանխատեսումներից ստացված տվյալները։
Կլիմայագետները՝ օգտագործելով մեքենայական ուսուցումը, հաշվարկել են, որ Երկիրը 2033-ից 2035 թվականներին (10-12 տարի հետո) կանցնի 1,5° C– ի սահմանագիծը: Նոր արդյունքները համահունչ են այլ, ավելի ավանդական կանխատեսման մեթոդներին:
Արհեստական ինտելեկտի վրա հիմնված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդկությանը դժվար թե կարողանա ջերմաստիճանի բարձրացումը 2° C– ից ցածր պահել՝ նույնիսկ արտանետումների խիստ կրճատման դեպքում: AI-ի եզրակացությունները տարբերվում են գիտնականների կանխատեսումներից՝ հիմնված անցյալի դիտարկումների վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում