Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի աճ:
Այսպես, 2022 թվականի ընթացքում գործընթացում ներգրավված 29 199 շահառուի վերադարձվել է 36․5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ Համեմատության համար նշենք, որ 2021 թ․-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22․7 մլրդ դրամ։
Ի դեպ, 2015-2022թթ. ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 31 890 քաղաքացի, պետբյուջեից վերադարձվել է 89,1 մլրդ դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում