Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ իշխանությունները քննարկումներ են անցկացնում այն հարցի շուրջ, թե արդյոք անհրաժեշտ է սահմանափակել Ռուսաստանի տնտեսության մասին առկա տեղեկատվությունը ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այս հարցի շուրջ իր տեսակետն է հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դ․ Պեսկովը։ Վերջինս նշել է, որ արևմուտքի կողմից վառվող հիբրիդային պատերազմի պայմաններում շատ բնական է, որ երկրի ղեկավարությունը մտածում է երկրի տնտեսական իրավիճակը նկարագրող առանցքային ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության սահմանափակումը։
Ընդհանրապես, պետք է փաստել, որ բացի այն պատերազմից, որն ընթանում է մարտադաշտում, դրան զուգահեռ ունենք նաև տեղեկատվական պատերազմ։ Այն ընթանում է տարբեր ուղղություններով. օգտագործվում են ինչպես տարբեր երկրների լրատվական խոշոր կազմակերպիչներն, այնպես էլ հաքերային տարատեսակ հարձակումներ են լինում կարևոր գերատեսչություների վրա։ Այդ հարձակումները ընդունակ են մեծ աղետների պատճառ դառնալ։ Հետևաբար, անհրաժեշտություն կա պաշտպանել երկրի տեղեկատվական դաշտը, որի համար անհրաժեշտ են հսկայական ֆինանսներ։
Այս առումով հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության շուկայի ծավալների մասշտաբները.
Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ից դեռևս 2018 թ․-ին տեղեկատվական անվտանգության շուկայի ծավալները ՌԴ-ում կազմում էին 79,5 միլիարդ ռուբլի։ Սակայն, 2018 թ․-ից հետո այս ծավալները սկսեցին կտրուկ աճել։ Տեղեկատվական անվտանգության ոլորտում նման ծախսերի իրականացումը կամ նման միջոցների ներդրումը պայմանավորված է առաջին հերթին ՌԴ շուրջը ծավալվող իրադարձություններով։ Նկատենք, որ արդեն, համաձայն կանխատեսումների, 2022 թ․-ին ՌԴ տեղեկատվական անվտանգության շուկայի ծավալները պետք է, որ հասնեն 151 մլրդ ռուբլու, որը նշանակում է 2021 թ․-ի համեմատ 20 %-ով աճ։
ՌԴ տեղեկատվական անվտանգության շուկայում գործում են բազմաթիվ ընկերություններ, որոնցից դիտարկենք 5 խոշորներին․
Առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել Kaspersky-ին, Softline-ը և Rostelecom-ը, որոնց ընդհանուր հասույթը կազմել է համապատասխանաբար 55,388 մլն ռուբլի, 22,311 մլն ռուբլի և 12,270 մլն ռուբլի։ Նկատենք, որ 2021 թ․-ին 2020 թ․-ի համեմատ հասույթի առավելագույն աճ արձանագրել է Rostelecom-ը՝ 46,9 %-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում