ՀՀ իշխանությունների հերթական «զոհը» Մալաթիա տոնավաճառն էր. փակելու հրահանգ է տրված։ Հիմնական պատճառաբանությունը կայանում է նրանում, որ տոնավաճառի սեփականատերը զգուշացումներից հետո չի ապահովել անվտանգության համապատասխան կանոնները։ Անշուշտ, մարդկանց կյանքի և գործունեության անվտանգության ապահովումը կարևոր նշանակություն ունի, սակայն տասնյակ տարիներ աշխատող տոնավաճառը փակելը նույնպես ճիշտ չէ, քանի որ տոնավաճառն ապրուստի միջոց է տասնյակ մարդկանց համար։
Չնայած իշխանությունների բերված պատճառաբանություններին` հանրության մեջ կասկածներ կան, որ իշխանությունների հիմնական նպատակը տոնավաճառի տարածքի փոխանցումն է այլ բիզնես շրջանակների, որոնք, անշուշտ, կհետևեն անվտանգության կանոններին։ Իհարկե, տոնավաճառի աշխատակիցների համար պետք է որ տարբերություն չլինի, թե սեփականատերն ով է, կարևորը որ իրենք պահպանեն իրենց աշխատավայրերը։ Այդուհանդերձ, իշխանությունների այս քայլերը հերթական անգամ վնաս են հասցնում մեր տնտեսությանը։
Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել մանրածախ առևտրի շրջանառության ծավալների դինամիկան 2022 թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին.
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թ․-ի նոյեմբերին մանրածախ առևտրի շրջանառության ծավալները կազմել են 145,140, 9 մլն դրամ։ Վերջինս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 4,2 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1 %-ով։
Հաջորդիվ ուսումնասիրենք մանրածախ առևտրի շրջանառության ծավալների փոփոխությունը 2022 թ․-ի հունվար-նոյեմբերին` 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ․
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 2022 թ․-ի հունվար-նոյեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, խանութների շրջանառության ծավալներն աճել են 3,9 %-ով։ Մինչդեռ մյուս 3 ուղղությունով՝ սպառողական ապրանքների շուկաների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաների և կրպակների մասով, արձանագրվել են շրջանառության ծավալների անկումներ` համապատասխանաբար 13,7 %-ով, 8, 6 %-ով և 9,2 %-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում